18,890 կմ²

Հայտնի է նաև Չորրորդ Հայք անվամբ։ Մեծ Հայքի երկրորդ նահանգը։ Հյուսիսից սահմանակից էր Բարձր Հայք, հարավից՝ Աղձնիք, արևելքից՝ Տուրուբերան նահանգներին, արևմուտքից՝ Փոքր Հայքին։ Արածանի գետով բաժանվում էր երկու մասի՝ հարավայինը կոչվում էր Մեծ Ծոփք, հյուսիսայինը՝ Փոքր Ծոփք։ Հավաստի պատմության սկզբներում այս նահանգը կարևոր դեր էր կատարում որպես նահանգ, որտեղ կազմակերպվել է Հայաստանի քաղաքական անկախությունը։ Կազմված էր 8 գավառներից։

Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է գավառ
Գլխավոր քաղաք Արշամշատ
Այլ քաղաքներ Արկաթիակերտ, Լուսաթառիճ, Պաղին, Կողոբերդ, Բալու, Հերապոլիս, Կթառիճ, Ճապաղջուր, Չմշկածագ
Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387

 

Պատմություն

Մ.թ.ա. II հազարամյակում Ծոփքի տարածքում ձևավորվել են առաջին ցեղային միավորումները։ Խեթական թագավոր Սուպիլուլիումա I–ի արձանագրություններում արդեն հիշատակվում է Ծոփքի միասնական իշխանության մասին, որը ընդդիմացել է խեթական հզոր պետության և ապաստան տվել խեթացի դժգոհ տարրերին։ Մ.թ.ա. XIII–IX դդ պարբերաբար ենթարկվելով Ասորեստանի կողոպտչական արշավանքներին՝ կասեցվել է Ծոփքի զարգացումը։ Մ.թ.ա. IX դ վերջին քարորդից Ծոփքը, ընդգրկելով Վանի թագավորության կազմում, նոր վերելք է ապրել։ Մ.թ.ա. IV դ սկզբից Ծոփքը եղել է Երվանդունիների հայկական պետականության կազմում։ Աշխարհագրականորեն մոտիկ գտնվելով հելլենիստական կենտրոններին՝ Ծոփքը ապրել է տնտեսական և մշակութային նոր առաջընթաց։ Սակայն մ.թ.ա. III դ կեսին Ծոփքը Սելևկյան պետության միջամտությամբ անջատվել է Մեծ Հայքից և կազմել ինքնուրույն թագավորություն։ Մ.թ.ա. III դ վերջին Անտիոքոս III Մեծը նվաճել է Ծոփքը և դարձրել Սելևկյան պետության նահանգ՝ այստեղ ստրատեգոս կարգելով Զարեհին։ Հռոմի դեմ Մագնեզիայի ճակատամարտում Անտիոքոս III Մեծի պարտություից հետո Զարեհը Ծոփքը հռչակել է կրկին անկախ թագավորություն։ Արտաքին քաղաքականության հարցերում Զարեհը դաշնակվել է Մեծ Հայքի թագավորին՝ Արտաշես Ա–ին։ Զարեհին հաջորդել է Արկաթիասը, որը հիմնել է նոր մայրաքաղաք՝ Արկաթիակերտը։ Արկաթիոսը սպանվել է Սելևկյան Անտիոքոս IV թագավորի դեմ կռվում։ Ծոփքի գահն անցել է Արկաթիոսի եղբորը՝ Մեհրուժանին, իսկ նրանից հետո՝ Արտանեսին։

Մ.թ.ա. 94-ին Տիգրան Բ Մեծը տապալել է Արտանեսին և Ծոփքը վերամիավորել Մեծ Հայքին։ VII–IX դդ Ծոփքը դարձել է արաբա–բյուզանդական պատերազմների ասպարեզ և ձեռքից ձեռք անցել։ IX դ Ծոփքի արևելյան գավառները անցել են հայ Բագրատունիներին, իսկ արևմտյան գավառները մտել Բյուզանդիայի Միջագետք բանակաթեմի մեջ։ 1555–ին և 1639–ին Սեֆյան Իրանի և օսմանյան Թուրքիայի միջև կնքած պայմանագրով Ծոփքը զավթել են օսմանյան թուրքերը։ Ծոփքի հոծ հայությունը բնաջնջվել է 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ, փրկված բեկորները տարագրվել են զանազան երկրներ։

span id="Վարչական_բաժանում" class="mw-head">Վարչական բաժան"ւմ

Ծոփքը բաղկացած էր հետևյալ 8 գավառներից.

  • Խորձյան (Խորձեան)- կենտրոնը՝ Կողոբերդ

  • Հաշտյանք (Հաշտեանք)- կենտրոնը՝ Կթառիճ

  • Պաղնատուն- կենտրոնը՝ Պաղին

  • Բալահովիտ- կենտրոնը՝ Արշամշատ

  • Ծոփք Շահունյաց (Ծոփք Շահունեաց)- կենտրոնը՝ Հերապոլիս

  • Անձիտ- կենտրոնը՝ Անձիտ բերդ

  • Դեգիք- կենտրոնը՝ Կռնի բերդ

  • Գավրեք (Գաւրէք)- կենտրոնը՝ Լուսաթառիճ

No comments

Այժմ կայքը դիտում են 1751 հյուր և անդամներ չկան։