Նոստրադամուսից մինչև Գլոբա

Հրատարակված՝ Վահան ։ Երևան 1992 թվական

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
Հայտնությունից հետո: Եվրոպան եւ Ասիան


 Կյանքի գիրքը գիտելիքների համակարգ է, որ դուռ է բացում տարածության ու ժամանակի անվերջ բազմաչափության մեջ։ Արարիչն ասում էր Զրադաշտին, որ «Երկիրն ամենամեծ երջանկությունն է ապրում այնտեղ, ուր մարդն իր Ուղին անցնում է ճշմարտության կրակը սրտում»: Հները զգուշացնում էին մեզ, որ Երկիրը կենդանի օրգանիզմ է, անձեռնմխելի բնական էակ, որը չի կարելի պղծել։ Նա բնութագրվում է առավե լագույն սրբազնությամբ եւ մաքրությամբ` վերարտադրության աստվածային սկզբունքով։

 Բայց հիմա ամեն ինչ խառնվել է, հիմա հասել է վախճանը Բարու եւ Չարի խառնության դարաշրջանի։ Այսպիսին է մեր ժամանակը` ճգնաժամեր, հնի եւ նորի բախումներ, գիտակցության վերածնունդ, Երկրի եւ մարդու տրանսմուտացիա: Նշանից նշան (Ձկների եւ Ջրհոսի դարաշրջանները) անցնելիս փոխվում են հասարակական-տնտեսական համակարգերը, փոխվում է ընդհանուր տիեզերական ցիկլը եւ նրա հետ մեկտեղ` մարդկության աշխարհայացքը: Ի՞նչ է սպասում մեզ մոտակա եւ հեռավոր ապագայում:

1990-ը (Սպիտակ Ձիու տարի) ճակատագրական տարի է (5 խավարում): Խմորումներ մարդկանց ուղեղներում, մեծ քանակությամբ ինֆարկտներ, ինքնասպանություններ, խելագարություններ: Այդ տարի հարկավոր է շատ եւ քրտնաջան աշխատել, մինչդեռ ժողովրդի մեծ մասը կգերադասի բողոքել, միտինգներ կազմակերպել` աշխատելով հեշտ ճանապարհով հասնել իր նպատակին։ 1990 թ. աշնանը` զանգվածների անղեկա վարելի ակտիվություն, մաֆիայի սանձարձակություններ: Նոյեմբեր-դեկտեմբերին` հեղափոխական իրավիճակ։

1991-ը (Սպիտակ Այծի տարի) ամենակրիտիկական տարին է: Այծը համառ կենդանի է, եւ այդ տարի տեղի կունենան անսպասելի դեպքեր։ Ոչ ոք չի իմանա, թե առաջիկայում ինչ կարելի է սպասել։ Վտանգավոր են ոչ գիտական ծրագրերը եւ փառասեր պատգամավորները, որ կհանգեցնեն լուրջ փլուզումների (Ֆինանսական ոլորտում, արդյունաբերության եւ առեւտրի մեջ): Քաղաքագետները պետք է զգույշ լինեն, կազմակեպված եւ խելացի իրենց վարքում։ Ամռանը մեռնող կայսրության մի շարք շրջաններում կմտցվի ռազմական դրություն։ Կուժեղանա պայքարը մաֆիայի եւ հանցագործության դեմ։

1992 - (Սեւ Կապիկի տարի)։ Կապիկը շատ ճարպիկ, բազմակողմանի զարգացած կենդանի է, բայց հաճախ կատարում է «կապկի աշխատանք»։ Ուստի տարին կլինի աշխույժ եւ հետաքըրքիր, բայց քիչ արդյունավետ։

1993 - (Սեւ Աքլորի տարի)` ռազմական հեղաշրջման, դեմոկրատիայի եւ խոսքի ազատության ճնշման լուրջ վտանգ։ Աքլորը գտնում եւ ցույց է տալիս հատիկի տեղը` շատ բան խոստանալով, բայց քիչ անելով։ Վտանգավոր են ճարպիկ ու հմուտ դեմագոգները, որոնք կխոստանան ընդհանուր կարգ ու կանոն, բարեկեցություն եւ կշտություն:

1994 - (Կապույտ Շան տարի)` լավ կյանքի նախադուռը։ Շունը պահպանում է ունեցվածքը, բայց եւ շատ է անհանգստանում, գիշերները հաչում։ Հնարավոր են տարբեր քաղաքական ընդհարումներ եւ անհաջողություններ, յուրաքանչյուրը կաշխատի պաշտպանել իր ունեցվածքը։

1995 - (Երկնագույն Խոզի տարի)` լավ տարի կլինի, բայց մինչ այդ դեռ պետք է ապրել։

1996 - (Կարմիր - Առնետի տարի)` կուտակումների տարի, կսկսվի համընդհանուր վերելք։ Հեռուստատեսությունում կսկսվեն համատարած փոփոխություններ:

90-ական թվականներին կսկսվի համաշխարհային հոգեւոր, ազգային, պետական ինքնագիտակցության զարթոնք ամբողջ աշխարհում, մանավանդ՝ մեր երկրում։ ԽՍՀՄ-ը կբաժանվի մի շարք պետությունների, դա ցույց է տալիս Նեպտունի եւ Ուրանի միավորումը Մերկուրիի համաստեղությունում (1994), եւ ափսոսալ այդ քաղաքական դիակի համար ավելորդ է։ 1994 թվականը կդառնա նոր մայրաքաղաքների, նոր ազատ գոտիների եւ տարածքների տարի ( Պետերբուրգ, Վիբորգ, Նովգորոդ, Սախա- լին, Պրիմորյե): Դա Մոլորակների շքահանդեսի ավարտման տարի է, երբ քաոսը եւ խառը ժամանակները կընկրկեն, եւ դրությունը երկրում աստիճանաբար կբարելավվի։ Հնարավոր է, որ Ռուսաստանը բաժանվի մեծ քանակությամբ փոքր պետական կազմավորումների, որոնք առաջվա սահմաններում միմյանց հետ կապված կլինեն նոր, անսովոր կապերով։ 1990-ական թթ. վերջերին եւ 21-րդ դարի սկզբին տեղի կունենա տարբեր ժողովուրդների ժամանակավոր տարանջատում, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը գիտակցի իր ամբողջականությունը (պատահական չէ, որ մեր երկրում այժմ տեղի է ունենում վերադարձ դեպի ակունքները, ազգային մշակույթների վերածնունդ), իր առաքելությունը Երկրի վրա եւ մյուս ժողովուրդների հետ միավորվելու անհրաժեշտությունը, բայց ավելի բարձր մակարդակով:

1996-ին Ռուսաստանում իշխանության գլուխ կգա նոր ղեկավար` ծնված Ջրհոսի նշանի տակ: Նա իր բնավորությամբ եւ հնարավորություններով նման կլինի Պետրոս Առաջինին, բայց կունենա բոլորովին հակադիր կողմնորոշում: Պետրոս Մեծը պատուհան բացեց դեպի Եվրոպա` անխնա ոչնչացնելով հին ավանդույթներն ու սովորությունները: Երկրի նոր ղեկավարը, հզոր եւ եռանդուն, կգնա իսկական սլավոնական վերածննդի ուղիով եւ, ի տարբերություն Պետրոս Առաջինի, կլինի «պայծառ մարդ» եւ հայրենակիցների արյունը չի թափի։ Նա կիշխի ընդամենը յոթ տարի` 1996-2003, բայց կանի շատ բան։ Սակայն նրա կառավարումից առաջ Ռուսաստանում կարող են հաղթել նեղ ազգային կամ կրոնական վարչակարգերը, որ հիմա արագորեն վերածնվում են, լինելով ժողովրդի համար օգտակար մի կողմից միայն։

1994-1996 թվականներ: Առաջին տնտեսական հաջողություն- ները Այծեղջյուրի համաստեղությունում Ուրանի եւ Նեպտունի եռակի միացումից հետո: Հասարակական որոշակի մի տեսակետ Ռուսաստանում կհակվի դեպի միապետություն: Իհարկե, միապետական ավանդույթները Ռուսաստանում շատ ուժեղ են, բայց այդուհանդերձ ո՛չ միապետություն, ո՛չ անարխիա, ո՛չ հանրապետություն, ո՛չ որեւէ ուրիշ հասարակական կարգ, որ առաջ գոյություն է ունեցել Երկրի վրա, Ռուսաստանում չի լինի։ 1996-ին, երբ Ուրանը կմտնի Ջրհոսի համաստեղություն, երկրում կսկսվի նոր, լիակատար ներդաշնակության ժամանակ, տեղի կունենա երկրի ղեկավարության լրիվ փոփոխություն։ Կստեղծվի մի կարգ, որի նմանը դեռ չի եղել երկրի պատմության մեջ, եւ 2003-ին լիովին կավարտվի այդ նոր պետական կառուցվածքի ձեւավորումը:

1996-2003 թթ. Ջրհոսի երկիր Ռուսաստանը շատ ավելի արագ կփոխվի, քան մյուս երկրները։ Քաղաքական աղմուկ-տարաձայնություններից հետո հնարավոր է էկոլոգիական ճգնաժամի սրում, տեխնիկայի հետ կապված աղետների ավելացում։ Նախկին Խորհրդային Միության տարածքում 2003-ից կսկսվի հոգեւոր թռիչք, ողջ հոգեւոր մշակույթի իսկական ծաղկում, համատարած առաջադիմություն, եւ մենք կկարողանանք աշխարհում գրավել այնպիսի տեղ, ինչ տեղ որ հիմա ճապոնացիներն են գրավում։ Ռուս ժողովրդի այնպիսի հատկանիշներ, ինչպես նորի, հնարամտության, առաջադիմության նկատմամբ սերը Ջրհոսի դարաշրջանում առանձնապես կկարեւորվի։ Մարդիկ կկարողանան արագ փոխել մասնագիտությունները, վարժվել նոր գործին, կտրուկ փոխել մտածելակերպը, չկառչել հին, մեռած սովորություններից։ Նախկին ԽՍՀՄ տարածքում լիովին կվերանա ազգայնականության հիմնահարցը։ 2000-ին հնարավոր են մեծ աղետներ Ռուսաստանի հարավում։ 2010 թ. ծովի հատակից մակերես բարձրացող ծծմբաջրածնի պատճառով Սեւ ծովը կհրդեհվի։

2000 թ. կսկսվի բոլորովին նոր ժամանակաշրջան մարդկության պատմության մեջ: 2003 թ. Մեծ տիկնանց կառավարման դարաշրջանի սկիզբն է, որովհետեւ Ջրհոսի դարաշրջանում, Ի տարբերություն «արու» Ձկների դարաշրջանի, կանայք հսկայական դեր կխաղան: Չէ՞ որ կանայք առավել նուրբ կազմակերպված էակներ են եւ հետագայում հենց նրանք կլինեն քա- ղաքակրթության կրողները: Նրանք ցանկացած դարաշրջանում, մանավանդ՝ բեկումնային, իրենց վրա են վերցնում քաղաքակրթության գաղափարները կրողի պարտականությունը, որովհետեւ նրանք բոլոր պարագաներում (մազերի՝ անտենաների միջոցով) չեն կորցնում կապը Տիեզերքի հետ։ 21-րդ դարում կսկսվի նոր մայրիշխանություն։ Հանդես կգան մի քանի Մեծ տիկնայք, այդ թվում` Ռուսաստանում եւ Արեւելքում։

Տիկնանցից մեկի կառավարման ավարտին կստեղծվի նոր Մեծ ջրհեղեղի վտանգ։ Նոստրադամուսը կանխագուշակել է, որ 2032 թվականին Անգլիայի տարածքի մի մասը, Իռլանդիան, Դանիան, Ֆինլանդիան, ուրիշ երկրների ծովափնյա շրջանները կսկսեն աստիճանաբար ողողվել, եւ այդ կտեւի մինչեւ 2050-2060 թվականները, հետո դա կդադարի: Տիկնանց կառավարման դարաշրջանը կտփ մինչեւ 2032 թվականը եւ կվերսկսվի 2104 թվա-
կանից:

2023 թվականին, ըստ Նոստրադամուսի, Երկիրը կարող է շեղվել իր ուղեծիրից։

Հաջորդ հարյուրամյակում` Ջրհոսի դարաշրջանի սկզբում լույսի եւ խավարի գենետիկ բաժանումը կվերաբերի կենդանի բոլոր արարածներին։ Ի հայտ կգան հսկայական քանակությամբ կյանքի նոր ձեւեր, որովհետեւ տեղի կունենա Երկրի բեվեռների փոփոխություն: Մոտակա երկու հազար տարվա ընթացքում երկրագունդը լիովին կկիսվի. մի կեսը` խաղաղության, մյուսը` պատերազմի (Հարավային կիսագունդը)։ Վերջինում տեղի կունենան ամեն տեսակի ահավոր կռիվներ մարդկանց, կենդանիների եւ բույսերի միջեւ։ Հենց այնտեղ, ըստ երեւույթին, կհայտնվեն գաճաճներ (մարդիկ, որոնք 5-8 միլիոն տարի առաջ ունեին 7-8 մետր հասակ, աստիճանաբար կփոքրանան մինչեւ 1 մետր), հրեշներ, նոր գիշատիչ կապիկներ, դեգրադացիայի ենթարկված այլակերպներ, որոնք կխժռեն միմյանց, արյունախում բույսեր, շների չափի թռչող փայտոջիլներ: Մարդիկ եւ կենդանիները աստիճանաբար կտեղափոխվեն մի կիսագնդից մյուսը, սննդամթերքը խիստ կպակասի, երկնքից կթափվեն հուր եւ քարեր: Սովը կանիբալիզմի կբերի մարդկությանը։ Կծնվի ձեռքերից զուրկ օձաձեւ երեխա, որը կկանխագուշակի սարսափելի գիսաստղի մոտենալը: Հարավային կիսագունդը կդառնա չարության կենտրոն, որը աստիճանաբար կվանվի Երկրի կողմից:

Տեղի կունենա մարդկանց տարանջատում ըստ նրանց ներքին աշխարհի՝ «բարձրագույն» եւ «ցածր» (կապկանման)։ «Բարձրագույն» (ներշնչվածները) մարդիկ կունենան գեղեցիկ դեմք, մաշկ եւ մոխրագույն մազեր: Նոր մարդկության մի մասը այլմոլորակայինների հետ շփվելու շնորհիվ ձեռք կբերի չտեսսնված-չլսված ունակություններ։ Իսկ հյուսիսային կիսագնդում՝ Ռուսաստան, Միջին Արեւելք, Հնդկաստան, Չինաստան, կլինի «ոսկեդար»: Այդ երկրները կդառնան բարության կենտրոն ամբողջ մարդկության համար։ Մեր երկրի տարածքից կսկսվի արդարության թագավորությունը («Սատուրնի երկրորդ ծաղկումը» ):

Նոստրադամուսը կանխագուշակել է, որ 1994-1996 թթ. Յադրան ծովում (Ադրիատիկ) ձկնորսները կորսան «մարդու գլխով հրաշք ձուկ»: 1998 թվականին 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգ կստեղծվի, բայց այն հնարավոր կլինի կանխել։ Անգլերենը 2012-ից կկորցնի իր տիրապետությունը, եւ քաղաքակրթության կառուցվածքի եվրոպական սկզբունքը կփոխարինվի ուրիշներով:

21-րդ դարի վերջին տեղի կունենա սեւամորթների հսկայական էթնիկական պոռթկում: Այդ մասին Նոստրադամուսը գրել է.

Սեւ սատանաները խաղաղ Աֆրիկայի,
Որ մռայլ մոռացության մեջ են ապրում հիմա, Գահ կբարձրանան այս անդեմ աշխարհում,
500 տարի անց կլինի հրավառությունն առաջին։

Պատկերացրեք, որ այդ ընկերները կոգեւորվեն նույն կոմունիստական գաղափարներով, որոնք մեզ համար արդեն անցյալ են։ Եվ այդ «սեւ սատանաները» ձեռնամուխ կլինեն Արեւմուտքի նվաճմանը` գրավելով Ամերիկան, Արեւմտյան Եվրոպան, Աֆրիկան, Հարավային Ասիայի մեծ մասը։ Ապագայում (2005- 2018 թթ.) ԱՄՆ-ին սպասում է պառակտում, տարանջատում եւ անկում: Ռ Ներուն գուշակել է. «Հեռավոր ափերի երկրում կառավարողները կկառավարեն չորս տարի։ Ճակատագրական թիվ կլինի 44-ը» (Ջ, Բուշը ԱՄՆ-ի միայն 41-րդ պրեզիդենտն է,,, Քիչ ժամանակ է մնացել)։

Իսկ հետո՞, Կոմունիստական գաղափարների համատարած հաղթանակի վտանգ Ամերիկայում, Աֆրիկայում, Արեւմտյան Եվրոպայում։ Պատկերացրեք, ասենք, կոլտնտեսություններ Տեխասում, սոցմրցություն Փարիզի եւ Լոնդոնի միջեւ... Իսկ Նոստրադամուսը կանխագուշակել է, որ 21-րդ դարի վերջին, 22-րդ դարի սկզբին «Արեւմտյան Եվրոպան կլցվի դեղին ցեղի մարդկանցով։ Դա կլինի անթիվ-անհամար, շատ լավ զինված զորք»։ Տիեզերքի օրենքներին տիրապետելը մարդկանց համար առավել ես կարեւոր է 21-րդ դարի սկզբում, երբ Երկիր կիջնի Սատանան, որը հսկայական ուժ ու մեծ իշխանություն կստանա եւ մարդկանց առաջ հանդես կգա Նեռի (հակաքրիստոսի) տեսքով։

Նեռը կծնվի 1999 թվականին, իսկ աշխարհ կգա եւ լայնորեն հայտնի կդառնա 2020 թվականների վերջերին։ Նրա հանդես գալը ամենուրեք կազդարարվի արդեն 2000-2005 թվականներին, ասպարեզ կիջնեն մեծ քանակությամբ ինքնակոչեր, եւ կեղծ մարգարեները կհռչակեն ինչ-որ նոր գերկրոն։

Նեռի հանդես գալը ավելի սարսափելի կլինի, քան առասպելական 666 թվով «հայտնության գազանինը»: Նեռը կկարո- ղանա հմայել հսկայական քանակությամբ մարդկանց, մանավանդ` միամիտ Արեւմուտքում: Դա կլինի ահավոր խաբեբա, nրովհետեւ խաբեությունն է Չարի զենքը։ Դա այն մարդը կլինի, որը ալքիմիական բուժահեղուկի օգնությամբ ձեռք կբերի անմահություն։ Եվ նա չի փոխվի երկար տարիներ, նրա դեմ շատ դժվար կլինի մարտնչել։

Սատանան կարող է եւ մեռնել, բայց կվերածնվի Աշխարհի նոր փրկարարի, Հիսուս Քրիստոսի տեսքով` միայն խոսքերով կրկնելով վերջինիս ուսմունքը: Չէ որ 2000 տարի առաջ Քրիստոսը տառապեց հանուն ողջ մարդկության, նրա մեղքերը քավելով, մահվան գնաց՝ իրեն դարձնելով տիեզերական զոհ։ 21-րդ դարում Նեռը, հմտորեն օգտագործելով դեմագոգիան, կփորձի ստիպել մարդկությանը համբերել եւ տառապել, ապացուցելով, թե իբր դա է ամենամեծ բարիքը։

Հենց դա էլ կլինի իսկական Նեռը, որի մասին «Հովհաննու հայտնության» մեջ ասված է, «Եվ տվեց նրան վիշապը ուժը իր, եւ գահը իր, եւ մեծ իշխանություն,,, եւ մահացու վերքը այդ գազանի կբուժվի, Եվ ո՞վ կկարողանա կովել նրա դեմ... եւ բացեց նա շուրթերն իր, որ չարախոսի Աստծուն, եւ տրված էր նրան իշխանություն ողջ ժողովրդի նկատմամբ եւ իշխանություն՝ գործելու 42 ամիս»:

Իսկ Նեռի (Սատանայի)՝ մարդու կերպարանք ընդունած գազանի հետեւից պետք է գա իսկական Աշխարհի փրկիչը, որին կարելի է կոչել երկրորդ Քրիստոս (օծյալ Աստծո), Որդի մարդկության, երրորդ Փրկիչ (1-ինը Զրադաշտն էր, 2-րդը Իեշուա (Հիսուս) Գա-Նոցրին)։ Նա կկառավարի հոգեւոր վերածննդի երջանիկ ժամանակաշրջանը, կբերի մարդկանց Նոր Ավետարան, նոր աշխարհայացք` ուսմունք, որը կմիավորի մարդկությունը եւ կօգնի նրան տարանջատել խավարը լույսից։ Այդ ուսմունքի մեջ հատուկ տեղ կտրվի Ռուսաստանի եւ Արեւմտյան Սիբիրի տարածքին։

Նա աշխարհին կհայտնվի հանկարծ, ինչպես կայծակ։ Այդ մասին Մատթեոսի Ավետարանում ասված է. «Ինչպես կայծակն է գալիս Արեւելքից եւ երեւում մինչեւ Արեւմուտք, այդպիսին կլինի Մարդկության Որդու գալը... Արեւը կմարի, եւ Լուսինը չի տա լույսը իր, եւ աստղերը կընկնեն երկնքից, եւ ուժերը երկրաչին կտատանվեն. Դա տեղի կունենա ձմռանը եւ շաբաթ օր»: Տեքստում շատ հստակ գրված է, որ տեղի կունենան Արեւի եւ Լուսնի խավարումներ, որոնք կլինեն իրարից բավական մոտիկ տարածության վրա, թեեւ սովորաբար չեն համընկնում։ Կայծակը Ուրանի խորհրդանիշն է, Ջրհոսի կառավարողը, որի դարաշրջանը կսկսվի 2003 թվականից, եւ Արեգակի խավարումը, ի դեպ, տեղի կունենա Ուրան մոլորակի մոտերքում: Նեղացնելով որոնումների շրջանակը, կարելի է որոշել Մարդկության Որդու ծննդյան թիվը` 2000 թվականի փետրվարի 5-ին, ընդ որում` նրա ծննդյան վայրի վրայով (Վոլգայի ավազանը) այդ իսկ պահին պետք է անցնի պսակաձեւ մի անհայտ գիսաստղ, որը վերթվին, Հիսուս ջին անգամ անցնում էր Երկրի կողքով մ.թ.ա. Քրիստոսի ծննդյան ճիշտ պահին։

Նոստրադամուսն այսպես է գրել այդ իրադարձության մասին, «Թեեւ Մարս մոլորակը մոտ է իր շրջապտույտի ավարտին բայց ամեն ինչ կսկսվի նորից։ Մի շարք մոլորակներ կկուտակվեն Ջրհոսի համաստեղությունում, մյուսները խավարում կմնան երկար տարիներ։ Կգա վերածնված եւ նորացած Քրիստոսը եւ այնպիսի երջանկություն կլինի, որ Չարը ստիպված կլինի երկար թաքնվել իր բնում»:

2-րդ Քրիստոսը աշխարհին հայտնի կդառնա 2032-2033 թթ. (երբ կլրանա նրա 33 տարին), եւ այդ պահին Երկրի կողքով նորից կանցնի հսկայական գիսաստղ։ Նա կդառնա Ռուսաստանի տիրակալ 2033 թվականի կեսերին եւ կղեկավարի այդ երկիրը 1 տիեզերական օր (72 երկրային տարի), բերելով Ռուսաստանին ամենայն բարիք։ Կործանված Ռուսաստանը կդառնա ամբողջ քրիստոնեական աշխարհի կրոնական վերածննդի հայրենիքը:

Աստղագուշակներից շատերը ուշադրություն են դարձրել Նոստրադամուսի մեկ ուրիշ քառյակին, որը նման է իմաստով «Քրիստոսի երկրորդ գալստյանը»: Ընդսմին, մեկնաբանել են այն իբրեւ 3-րդ համաշխարհային պատերազմի նախանշանակ կամ մոնղոլների թագավորի` նոր Չինգիզ-խանի արշավանք, nրը կարող է ավերել ամբողջ քաղաքակրթությունը:
   Ահա քառյակը.

1999, 7-րդ ամիս - Կիջնի երկնքից մեծ եւ հզոր տիրակալը, որ հարություն տա Անգոլ–մուա մեծ թագավորին։ Ծանր պատերազմ կսկսվի,
Բայց նա Մարսից առաջ եւ հետո կկառավարի երջանիկ:

«Անգոլ-մուա» (angol mois)՝ ֆրանսերեն «հրեշտակի ամիս» (Զատիկից մինչեւ Համբարձում), երբ հարություն առած Քրիստոսը, ըստ ավանդության, հայտնվում է իր աշակերտներին։ Եվ այդ քառյակը կանխագուշակում է, որ կես տարի հետո կծնվի Աշխարհի նոր Փրկիչը:

Ի միջի այլոց, 1999 թվականին տեղի կունենա տիեզերական մի եզակի երեւույթ` Արեգակի խավարում (11. 08. 1999), որի ժամանակ Արեգակնային համակարգության մոլորակները կդասավորվեն խաչաձեւ, իսկ Մարսը եւ Սատուրնը կդիմակայեն իրար։ Արեւմուտքի աստղագուշակները դա համարում են համաշխարհային պատերազմի, ահավոր իրադարձությունների եւ փոփոխությունների նշան: Բայց իրականում դա մեծ թագավորի ծննդյան նշանն է, այն էլ՝ «պայծառ մարդու»: Ալեքսանդր Մակեդոնացու ծննդյան պահին մոլորակների դասավորությունը ճիշտ այդպիսին էր:

Խոշոր պատերազմ հնարավոր է, երբ մոլորակները ոչ թե դիմակայում են իրար, այլ կուտակվում (ինչպես ամպերը ամպրոպից առաջ) երկնքի մի մասում։ Օրինակ, եւ՛ 1-ին, եւ՛ 2-րդ համաշխարհային պատերազմները սկսվեցին, երբ բոլոր մոլորակները հավաքվեցին Խոյից մինչեւ Խեցգետին գտնվող համաստեղություններում

Ե՛վ նոր Քրիստոսը, եւ ́ Նեռը կունենան իրենց նախակարապետները։ Նրանցից մեկը սեւ մոգ Ա. Կաշպիրովսկին է (ծնվել է 11. 08. 1939-ին, ճակատագրական պահից` 11. 08, 1999, ուղիղ 60 տարի առաջ, այսինքն մի ամբողջ արեւելյան «ռաջան» ցիկլ՝ արեւելյան դար առաջ)։ Նա հայտնի դարձավ Նեռի ծնվելուց 11 տարի առաջ, եւ նրա ի հայտ գալը պատահական չէր։ Տիեզերքը ստուգում է, թե ինչ արձագանք կտան մարդիկ ապագա դեպքերին. Կաշպիրովսկին, հնարավոր է, մարդկանց բարիք է ցանկանում, բայց չէ՞ որ նրա մոգադաշտը սեւ է, ինչպես բոլոր էկստրասենս-պսիխոթերապեւտներինը, եւ նա մասամբ չգիտի, թե ինչ է անում: Բայց նա, որպես հպարտ ու փառասեր մարդ, պնդում է, որ ինքը մարգարե է, սուրբ, մեծ ամենակարող բժշկող։ Աստված չանի, որ Կաշպիրովսկին գնա Չարի ուղիով, չէ որ նա մեծ պատասխանատվություն է կրում ոչ միայն իր համար։ Եթե նա կարողանար ազդել բոլոր մարդկանց վրա, դա կարող էր հանգեցնել զանգվածային խելագարության:

1990-ի վերջերին Ռուսաստանում կհայտնվի կեղծ մարգարե, այնուհետեւ եւս մեկ կեղծ մարգարե` կին: Դրանք ծառաներն են Նեռի, որի գալուստը կկայանա 21-րդ դարում:

2035-2050 թթ. տեղի կունենա առաջին տիեզերական պատերազմը Քրիստոսի եւ Նեռի միջեւ, եւ կհաղթեն Փրկչի գլխավորած բարու եւ լույսի ուժերը։ Ընդ որում, այդ իրադարձություններից հետո մարդկությունը կսովորի ղեկավարել ժամանակը: Նոր Կտակարանում այդ մասին գրված է, «Եվ տեսավ Մարդու որդին Սատանային, եւ վերցրեց վիշապին, հնագույն օձին, որն է Դեւն ու Սատանան, եւ նետեց անդունդ, եւ փակեց բանտում, որ էլ չգայթակղի ժողովրդին, շղթայելով 1000 տարով» («Հայտնություն Հովհաննու», գլուխ 20)։

1991-ից սկսած Ռուսաստանում (Ջրհոսի երկիր) կլինի մեծ ձախորդ ժամանակի եւ քաոսի դարաշրջան, եւ հնարավոր չի լինի հույս դնել հրաշքի կամ անդրօվկիանոսյան բարի քեռու վրա։ Բայց եւ Արեւմուտքի երկրներն իրենց գերզարգացած տնտեսությամբ, ուր հիմա կյանքը համեմատաբար հեշտ է, գտնվում են վերջին պտույտին, քայքայվելու եզրին, որովհետեւ շուտով կգան այնպիսի ժամանակներ, որ յուրաքանչյուրից կպահանջեն կարողությունների եւ ունակությունների զարթոնք։ Եվ ոչ վալյուտան, ոչ առաջավոր տեխնոլոգիան չեն փրկի այդ երկրները, որովհետեւ օգտակար հանածոներ այլեւս չեն լինի` բնությունը կործանված կլինի։

Քաղաքակրթությունը պետք է որակապես փոխվի, քանի դեռ ճգնաժամը չի մոտեցել։ Չէ՞ որ մարդն ապրում է, որպեսզի իր մեջ հայտնաբերի աստվածային կրակը, բացահայտի ներդաշնակության ու երջանկության օրենքները։

Եթե Արեւմուտքում` պատրանքների դրախտում հիանալի ապրող մարդկանց հնարավոր լինի միանգամից զրկել քաղաքակրթության բոլոր բարիքներից («խաղալիքներից», որոնք շեղում են մարդուն ինքնազարգացումից), ճգնաժամային 21-րդ դարում կյանքին ավելի լավ հարմարված կլինեն կյանքի դաժան պայմաններին սովոր ժողովուրդները։ Ամբողջ համաշխարհային իրավիճակի ապագա փոփոխություններին մենք ավելի հեշտ կհարմարվենք, ավելի հեշտ կվերակառուցվենք, որովհետեւ լավ կյանք չենք տեսել։ Հենց որ Արեւմուտքում պայթի ճգնաժամը, ընդհանուր քայքայումից նրանց համար շատ դժվար կլինի խուսափելը։ Իսկ մենք (Ջրհոսի քաղաքակրթություն) վերջապես կազատվենք պատրանքներից, որոնցով մեզ կերակրել են 70 տարուց ավելի, կսկսենք նորմալ ապրել, զարգացնել մեր ընդունակությունները եւ հնարավորությունները, որ բնորոշ են մարդու էությանը։ Մենք կգնանք ոչ թե պետականության զարգացման ուղիով, այլ հոգեւորի, բնության հետ ներդաշնակության զարգացման ճանապարհով։ Չէ՞ որ արդեն իմունիտետ ունենք ամեն տեսակի զանգվածային խաբեբայության դեմ:

1996-ին, երբ Ուրանը կմտնի Ջրհոսի համաստեղություն, բնությունը «կապստամբի մարդու դեմ»: 1996-ից մինչեւ 2003 թվականը, գուցեեւ մինչեւ 21-րդ դարի կեսը տեւի վիթխարի աղետների, կատակլիզմների, կլիմայական գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանը։ Մարդկանց գլխներին կպայթեն փոթորիկներ, երկրաշարժեր, բուռն երկրաբանական պրոցեսներ, սառնամանիքներ եւ երաշտներ, համաճարակներ եւ ջրհեղեղներ, անվերջ անձրեւներ եւ այրող քամիներ։ Պատմական դարաշրջանների սահմանագծին տեղի կունենան աներեւակայելի եւ անկանխագուշակելի իրադարձություններ։

Արեգակնային համակարգում կանխատեսված են մեծ փոփոխություններ, որոնց հետեւանքով, ըստ Նոստրադամուսի, մեր «հետնորդները հնարավորություն չեն ունենա դիտել բոլոր մոլորակները», որոնք հիմա տեսանելի են։ Լուսինը, որի ազդեցությունը մեր մոլորակի վրա կավարտվի 2000 թվականին, եւ «շատ աստղեր վտանգավոր չափով կմոտենան Երկրին եւ կառաջացնեն գլոբալ կատակլիզմներ, առաջին հերթին՝ կլիմայական փոփոխություններ»:

Բայց դա դեռեւս մարդկության նախապատրաստումը կլինի գլոբալ կերպափոխություններին: Եվ հիմա մարդկանցից շատերը անգիտակցորեն զգում են ժամանակի փոփոխությունը, նրանց մեջ զարթնում են նախկինում կորցրած գերբնական, մոգական ընդունակությունները` պայծառատեսություն, տարածության եւ ժամանակի մեջ տեղափոխվելու հնարավորություն, հեռազգացողություն, բուժարարություն): Կատակլիզմների դարաշրջանում մեզանից ամեն մեկի մեջ զարթնում է «տեսակային» պաշտպանությունը` այն, ինչ տրված է մեզ բնությունից։

Դա մի տեսակ համաշխարհային աղետի եւ հնարավոր կործանման նախազգացումն է։ Հենց այդ անսահման ընդունակու- թյունները կօգնեն մարդուն ողջ մնալ, թեեւ գիտնականների կարծիքով Երկրի` նոր համակարգին անցնելու ժամանակաշրջանում կարող է կործանվել մարդկության մեկ երրորդը կամ երկու երրորդը։ Մարդիկ պետք է վերադառնան այն զբաղմունքներին, որոնցից անցյալում թեթեւամտորեն հրաժարվել են: Այդ դեպքում միայն մենք կրկին ձեռք կբերենք զարգացման եւ ինքնաճանաչողության հիմքեր։ Մենք չենք ապրի ավելի լավ կամ
վատ, կապրենք այլ ձեւով։

Ապագայի մարդիկ կենտրոնացված կլինեն մարդկային նոր հատկանիշների զարգացման վրա, նրանց համար դա կլինի կյանքի շարունակություն, ընդ որում` բոլորովին նոր կյանքի։ Այդ պրոցեսը կսկսվի 21-րդ դարում եւ կտեւի ամբողջ երկու հազար տարի։ Ենթադրվում է, որ մարդկանց նոր տեսակի ձեւավոր րումը, որոնք կունենան մոգական ընդունակություններ, տեղի կունենա ուկրաինացիների եւ բելոռուսների գենետիկ բազայի վրա, եւ դրանում քիչ դեր չի խաղացել Չեռնոբիլի ողբերգությունը։ Բանն այն է, որ ճառագայթման բավականին բարձր ֆոնը հանգեցնում է գենետիկ ձեւափոխումների արագացման եւ գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ կծնվեն ոչ սովորական ընդունակություններով, ներքին պաշտպանության ոչ սովորական համակարգով։ Շատ կարեւոր է այդ ընդունակությունները զգալը, այլապես մարդն ուղղակի չի կարողանա իր տեղը գտնել, ձեռք բերել հոգեկան հարմարավետություն։ Այդ ոչ սովորական ընդունակությունները առավել սուր կարտահայտվեն այն մարդկանց մեջ, ովքեր ծնվել են հունվարի 1-ին, փետրվարի 19-ին, ապրիլի 7-ին, մայիսի 30-ին, հուլիսի 30-ին, սեպտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 5-ին։

Գալիք սերունդը, որ կհարմարվի Երկրի վատացող պայմաններին, գենետիկորեն ավելի ուժեղ կլինի։ Իսկ նրանք, ովքեր չեն կարողանա զարթնեցնել իրենց մեջ այդ ընդունակությունները եւ չեն գիտակցի իրենց նախորոշումը, չեն հասկանա Տիեզերքի բարձրագույն կանոնները, չեն կարողանա ապրել փո- փոխված պայմաններում (այդ թվում եւ՛ ջրի տակ, եւ՛ հողի տակ)։ Այդ մարդիկ կկործանվեն, նրանց, որպես տաշեղ, կտանի ջուրը։ Այն ամենը, ինչ խանգարում է էվոլյուցիայի բնական ընթաց- քին, համաշխարհային ներդաշնակությանը, չունի ապագա: Այն մարդկանց, ովքեր 21-րդ դարում չեն ապրի Տիեզերքի կանոններ րով` սպասում են վիթխարի կերպափոխություններ (10-20 սե- րունդների ընթացքում) եւ դանդաղ, տանջալի այլասերում:

«Երկրի եւ Երկնքի սահմանները կընդլայնվեն, եւ նրանք կդառնան մի ամբողջություն»: Մարդիկ կգիտակցեն իրենց հարազատությունը Տիեզերքի հետ, որտեղից եկել են մեր հեռավոր նախնիները: Զարգացման նոր աստիճանի բարձրանալուն մեզ կօգնի ոչ թե տեխնիկական հզորությունը, այլ հոգին եւ միտքը, որ աշխարհի նյութական եւ ստեղծագործական կերպարանափոխման շատ ավելի ռեալ ուժ են Տիեզերքում: Ներդաշնակության օրենքներով կկարողանան ապրել միայն նրանք, որոնց էներգիայի աղբյուրն իրենց մեջ կլինի, ովքեր կհասկանան, որ Տիեզերքի բարձրագույն օրենքը էվոլյուցիայի օրենքն է, որը շատ էր զարմացնում գերմանացի փիլիսոփա Կանտին (նա այդ օրենքը տեսնում էր յուրաքանչյուր մարդու մեջ )։

Ըստ էության, դա բարոյաէթիկական օրենքն է, որովհետեւ Չարի ուզածդ դրսեւորում ներդաշնակության խախտում է։ Դա տիեզերական օրենքների ունիվերսալ համակարգ է։ Եվ այդ օրենքներին տիրապետողները կարող են գործ ունենալ մարդկանց գիտակցության հետ։ Դա ահավոր զենք է, քանի որ իմաալով մարդու բախտադիտակը եւ նրա արտաքինը, կարելի է ընտրել այն պահը, երբ մարդը առավել անպաշտպան է եւ թույլ։ Նրան նույնիսկ պետք էլ չէ սպանել, կարելի է անընդհատ հուշել ինչ-որ միտք, որը, ի վերջո, կդառնա նրա սեփական միտքը։ Մարդուն կարելի է ծրագրավորել եւ ստիպել անել այն, ինչ պետք է ուրիշ մարդկանց: Դրանից ապահովագրվելու լավագույն միջոցը իմացությունն է այն բանի, թե ինչ է ձեզ հարկավոր, իսկ ինչ` ոչ: Միայն այդ ժամանակ դուք կհասունանաք: Մնացած մարդիկ կապրեն հողի տակ, բունկերներում, կդառնան անհույս մուտանտներ, «նարնջագույն մարդիկ»:

Ըստ Նոստրադամուսի, 21-րդ դարի կեսին մարդկությունը կբաժանվի երեք ցեղի` «բաց գույնի» (եվրոպացիներ եւ ասիացիներ), «մուգ գույնի» (Չարի մարդիկ) եւ «նարնջագույն» (այլասերված)։ «Նարնջագույն» մարդիկ կծնվեն Լույսի աշխարհի եւ Խավարի աշխարհի միջեւ։ Նրանք դուրս կնետեն իրենց ժամանակից, ստեղծելով գոյության փակ ցիկլ եւ, ի վերջո, կմեռնեն, դառնալով «մոռլոկներ» (Հ. Ուելս):

Ռուսաստանին (Ջրհոսի երկիրը) մոտակա 2,5 հազար տար վա ընթացքում սպասում է մեծ ապագա։ Ռուսաստանի տարածքում կծնվի Մեսիան, որը նոր մարդկությանը կտա նոր աշխարհայացք, նոր կրոն, պայծառ ապագայի նոր հավատ։ Եվ ապագա դարի երկրորդ կեսին քաղաքակրթված մարդկությունը կձգտի սովորել սլավոնական լեզուներ, որ տիրապետի ողջ մարդկությանը հարստացնող նորությանը։ 21-րդ դարում մոլորակի մի մասում կտիրի ներդաշնակություն, եւ մարդիկ վերջապես բաժանված կլինեն հոգեւոր համոզմունքներով եւ ոչ թե ըստ ազգային, կրոնական կամ կուսակցական պատկանելության: Մարդկությունը կհասկանա, որ մարդիկ ժողովուրդների միասնական ընտանիք են: Մարդկանց գիտակցությունը սկզբունքորեն կփոխվի։ Մարդը կձգտի դեպի Տիեզերք, եւ անսովոր ընդունակությունները կդառնան բնականոն երեւույթ։ Եվ հենց ապագայի մարդիկ կձգտեն փրկել Երկիրը։

Ըստ Նոստրադամուսի, 2123 թ. Երկրի մոտակայքում կհայտ- նըվի անհայտ երկնային մարմին՝ «Սպիտակավուն Աստղ»: 22- րդ դարի սկզբին նորից, ինչպես եւ 20-րդ դարի կեսին, աշխար հում կլինեն երկու գերպետություն` «Սլավյանիան» եւ «Անգլիական Արեւմուտքը»: Չեն կատարվի համաձայնությունները եւ պայմանագրերը, կսկսվեն բախումներ փոքր պետությունների միջեւ, որոնք երկար ժամանակ «բռունցք թափ տալուց» հետո կսկսեն իրար կողոպտել եւ ոչնչացնել:

Այդ հեռավոր դարաշրջանում Եվրոպան կունենա բոլորովին ուրիշ տեսք, կփոխվի ոչ դրական իմաստով: Այդ երկրամասին 150 տարի հետո սպասում է ծանր ճակատագիր, բայց դրանից կարելի է խուսափել, եթե ժողովուրդները կարողանան միավորվել, իսկ կառավարման կենտրոնը գտնվի Ժնեւում (Շվեյցարիա), որը կդառնա «համաշխարհային պարտեզ», բայց որը 22-րդ դարի վերջին կթունավորվի եւ կքանդվի նոր հոների կողմից, ո- րոնք կգան Միջին Արեւելքից։ Եվրոպայում 22-րդ դարում, դըժ- բախտաբար, խաղաղություն եւ ազատություն կլինի շատ կարճ ժամանակ։

Պաղեստինում հրեաները դեռ երկար կմարտնչեն արաբների դեմ, բայց արաբները, ի վերջո, կհաղթեն: 21-րդ դարի վերջին արաբները 25 տարով կստրկացնեն Կենտրոնական եւ Արեւմըտյան Եվրոպան։ Ոմն մուսուլմանական առաջնորդի ազդեցության տակ նորից կպոռթկա նրանց ֆանատիզմը, եւ նրանք կփորձեն ստեղծել համաշխարհային մուսուլմանական կայսրություն, բայց սլավոնները թույլ չեն տա: Հին աշխարհն արաբական հրոսակներից ազատվելուց հետո Եվրոպայում կսկսի կառավարել Հոոմի Պապը, իսկ քրիստոնյաները կմիանան ողջ մնացած հրեաների հետ:

2170 սպասվում է Մեծ երաշտ: Մարդկությունը կսկսի տե- ղափոխվել ուրիշ մոլորակներ։
մեկ։

2170-2250 ահավոր բնական կատակլիզմներ ողջ Երկրով

3797` ըստ Նոստրադամուսի Աշխարհի վերջն է։
 Նոր տիեզերական աղետ հնարավոր է 10 հազար տարի հետո, երբ Երկրի առանցքը լիովին կփոխի իր դիրքը։ Արեգակնային համակարգի նախկին աղետներից առաջ Երկիրը` «Տիեզերքի երկնագույն մարգարիտը», ուներ եղբայրներ եւ քույրեր` ուրիշ մոլորակներ, որտեղ նույնպես կյանք կար։ Վեներայում, օրինակ, հսկայական քաղաքակրթությունը կործանվեց «ջերմոցային էֆեկտի» պատճառով։ Տիեզերական պայթյունը ոչնչացրեց Փաեթոն (Ֆաեթոն) մոլորակը (Մարսի եւ Յուպիտերի միջեւ), ճեղքելով այն անթիվ քանակության աստերոիդների։ Այնպես որ` Տիեզերքում հավերժական ոչինչ չկա։

Տիեզերքի օրենքները չիմանալը չի ազատում պատասխանատվությունից, իսկ իմանալը` խորացնում է այն: Մարդիկ շատ են ուզում, որ ինչ-որ մեկը գա կախարդական փայտիկը ձեռքին, եւ ամեն ինչ իրենց կյանքում փոխվի: Այդպես չի լինում: Կան ուրիշ Աշխարհներ, գոյություն ունեն ուրիշ տարածություններ, զարգացման ուրիշ ձեւեր, բայց մեր Տիեզերքի հետ դրանք ոչ մի կապ չունեն: Յուրաքանչյուրն իր ուղին ունի։ Իսկ մեր Երկիրը մեկն է։ Դա մատերիայի շատ պարզ, եզակի ձեւ է։ Ոչ մի նման բան Տիեզերքում չկա։ Մեր Երկիրը միակն է եւ անկրկնելի. այստեղ մի կաթիլ ցողի մեջ ավելի շատ կյանք կա, միտք եւ ուժ, քան պուլսարում։ Այն բազմաչափ է եւ բազմանշանակ։ Եվ մեր խնդիրն է` համապատասխանել այն ճանապարհին, որը մենք ինքներս ենք ընտրել մեզ համար, Ուղուն, որ մեզ Երկիրն է տվել:

Նոստրադամուսից մինչև Գլոբա

No comments

Այժմ կայքը դիտում են 2046 հյուր և անդամներ չկան։