40,105 կմ²
Մեծ Հայքի կենտրոնական նահանգը։ Հայկական մատենագրության մեջ Այրարատ անվան տակ հասկացվում է Արաքսի հովիտը, Մասիս և Արագած լեռների մեջ, սկսած մոտավորապես Ախուրյան գետի բերանից մինչև Նախճավան։ Կազմված էր 20 գավառներից։
Դիրք
Տարածվում էր Արաքսի միջին և Արածանիի վերին ավազաններում։
Երկիր | ![]() ![]() |
---|---|
Ներառում է | գավառ |
Գլխավոր քաղաք | Արտաշատ |
Այլ քաղաքներ | Արմավիր, Վաղարշապատ, Դվին, Կաղզվան, Երվանդաշատ, Անի, Շիրակավան, Ոսկյանք, Զարեհավան, Լուսաղբյուր, Նիգատուն, Կարս, Երևան, Բագարան, Արշակավան, Ուրծ |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
Գավառներ
Այրարատը բաղկացած է հետևյալ 22 գավառներիցsup id="cite_ref-Թ._Հակոբյան_1-1" cass="">[1]</su" />.</sp" /></p> "
-
Բասեն կոչվում էր նաև Բասյան (Բասեան)- կենտրոնը՝ Բասեն
-
Գաբեղյանք (Գաբեղեանք)- կենտրոնը՝ Կաղզվան (Կաղզուան)
-
Աբեղյանք (Աբեղեանք)- կենտրոնը՝ Մժնկերտ
-
Հավնունիք (Հաւնունիք)- կենտրոնը՝ Ավնիկ (Աւնիկ)
-
Արշարունիք կոչվում էր նաև Երասխաձոր- կենտրոնը՝ Բագարան
-
Բագրևանդ (Բագրևանդ)- կենտրոնը՝ Բագավան (Բագաւան)
-
Ծաղկոտն- կենտրոնը՝ Զարեհավան (Զարեհաւան)
-
Վանանդ կոչվում էր նաև Անփայտ Բասյան (Անփայտ Բասեան)- կենտրոնը՝ Կարս
-
Շիրակ- կենտրոնը՝ Անի
-
Արագածոտն- կենտրոնը՝ Վաղարշապատ
-
Ճակատք- կենտրոնը՝ Կողբ
-
Մասյացոտն (Մասեացոտն)- կենտրոնը՝ Ցոլակերտ
-
Կոգովիտ- կենտրոնը՝ Արշակավան (Արշակաւան)
-
Աշոցք- կենտրոնը՝ Աշոցք
-
Նիգ- կենտրոնը՝ Քասաղ
-
Կոտայք- կենտրոնը՝ Երևան (Երևան)
-
Մազազ- կենտրոնը՝ Պորտակ
-
Վարաժնունիք- կենտրոնը՝ Հովք
-
Ոստան Հայոց- կենտրոնը՝ Արտաշատ
-
Ուրծաձոր- կենտրոնը՝ Ուրծ
-
Արած- կենտրոնը՝ Արած
-
Շարուրդաշտ- կենտրոնը՝ Շարուր