հողմի և անձրևի աստվածը
Վանի թագավորության դիցարանում։ Խալդիի և Շիվինիի հետ կազմել է դիցարանի գերագույն եռյակը։ Կինը աստվածուհի Խուբան էր։ Խուռիտները համարել են գերագույն աստված և անվանել Թեշուբ։ Նրա անունով են կոչվել քաղաքներ ու բնակատեղիներ, որոնցից նշանավոր է Թեյշեբաինին(այժմ՝ Կարմիր բլուր)։ Կարմիր բլուրում հայտնաբերվել է Թեյշեբայի արձանիկը, այն մարդակերպ է, ձախ ձեռքում՝ մարտական կացին, աջում՝ գուրզ։ Պաշտամունքի գլխավոր կենտրոնը եղել է Կումենուն։