Վարազգոմի եկեղեցին է (9-11-րդ դդ․)։
Գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղից մոտ 2․5 կմ արևելք՝ գեղատեսիլ ձորակում։
Եկեղեցին բացառիկ ճարտարապետական հորինվածք ունի։ Այն մեզ հասած միակ հուշարձանն է, որն ունի երկխորան հորինվածք։
Արցախյան շարժման և պատերազմի տարիներին ադրբեջանական իշխանությունները փորձ են արել քանդել եկեղեցին, ինչը, բարեբախտաբար, ավարտին չեն հասցրել․ 1993 թ․ շրջանն ազատագրվել է հայկական զինված ուժերի կողմից։
2020 թ. Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Քաշաթաղի շրջանը հայաթափվել և օկուպացվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։ Շրջանի հայկական հոգևոր և պատմամշակութային հուշարձաններն այսօր կանգնած են վանդալիզմի և ամբողջական ոչնչացման վտանգի առաջ։

No comments

Այժմ կայքը դիտում են 1715 հյուր և անդամներ չկան։