Հովհաննես Շիրազի «Հայոց Դանթեական» պոեմը հայ գրականության մեջ խորհրդանշում է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որոնց տառապանքները հեղինակը համեմատում է դժոխքի տանջանքների հետ։ 

«Ով աստվածային դժոխքի Դանթե,

Թե թափառում ես դու դեռ դժոխքում, 

Թե հիանում ես դեռ մահով, 

Կամ թե քավարանն ի վեր` մեղքն ես քավում, 

Կամ թե լուսնեթև քո Բիատրիչեն Դեպի դրախտ է քեզ առաջնորդում,

Եվ կամ նրա հետ ճախրում ես արդեն

Քո աստվածաին կապույտ դրախտում,

Ուր էլ որ լինես, հորս հոգու պես,

Ուր էլ որ այժմ ճախրես դու անհոգ`

Իջիր մի վայրկյան, պաղատում եմ քեզ,

Իջիր քեզ տանեմ այնպիսի դժոխք,

Կոտորածներով հայոց աղէկէզ

Որ դու մոռանաս դժոխքը երգիդ,

Որ Աստծո ճակտին անեծք խարանես

Եվ մահից խնդրես բալասան` վերքիդ:

Իջիր, թե ունես դու լացող աչքեր`

Կիսելու վիշտը մի կիսված ազգի...”:»

No comments

Այժմ կայքը դիտում են 2313 հյուր և անդամներ չկան։