Հայերեն Անգլերեն Լատիներեն Պարսկերեն Հունարեն Սանսկրիտ Ռուսերեն Հնդեվրոպական նախալեզու
մայր mother ( ← հին անգլ.՝ mōdor) māter mādar mētēr mātṛ mat' *máH₂ter-
հայր father ( ← հին անգլ.՝ fæder) pater pedar patēr pitṛ   *pH₂tér- 
եղբայր brother ( ← հին անգլ.՝ brōþor) frāter barādaṛ phrātēr bhrātṛ brat *bʱráH₂ter-
դուստր daughter ( ← հին անգլ.՝ dohtor) filia doxtar thugatēr duhitṛ doč' *dʱugH₂-tér-
կին queen ( ← հին անգլ.՝ cwēn "թագուհի, կին") regina հին պարսկ.՝ kiana gunē gnā/jani žena *gʷén-eH₂-
իմ my, mine ( ← հին անգլ.՝ min) mei man/am emeo mama moy *mene- "my, mine"
անուն name ( ← հին անգլ.՝ nama) nōmen nām onoma nāman im'a *H₁noH₃m-n̥-
ութ eight ( ← հին անգլ.՝ eahta) octō (h)aşt oktō aṣṭa vosem' *H₁oḱtō(u)
ինն nine ( ← հին անգլ.՝ nigon) novem noh ennea nava dev'at' *(H₁)néwn̥
տասը ten ( ← հին անգլ.՝ tien) ( ← P.Gmc. *tekhan) decem dah deka daśa des'at' *déḱm̥
աչք eye ( ← հին անգլ.՝ ēge) oculus čaşm ophthalmos akṣan oko *H₃okʷ- "to see"
արմունկ arm ( ← հին անգլ.՝ earm "ուսերի ներքևի հատվածը") armus arenj arthron īrma "arm" ramo *H₁ar-mo- 
ծունկ[7] knee ( ← հին անգլ.՝ cnēo) genū, zānu gonu jānu    *ǵénu-
ոտք foot ( ← հին անգլ.՝ fōt) pedis pous pāda   *pod-, *ped-
սիրտ heart ( ← հին անգլ.՝ heorte) cor del kardia hṛdaya serdtse *ḱerd-
կաշի hide ( ← հին անգլ.՝ hȳdan "կենդանու մաշկ") cutis pust keuthō kuṭīra koža *keu-
մուկ mouse ( ← հին անգլ.՝ mūs) mūs muş mus mūṣ myš' *muH₁s-
կով cow ( ← հին անգլ.՝ ) bosbum gāv bous  gauḥ gov'adina "beef" *gʷou- 
շուն hound ( ← հին անգլ.՝ hund "շուն") canis (canine) sag kuōn śvan suka *ḱwon-
տարի year ( ← հին անգլ.՝ gēar) hōrnus yare hōra yare jara  (archaic) *yeH₁r-
ամիս moon, month ( ← հին անգլ.՝ mōnaþ) mēnsis māh mēn māsa mes'ats *meH₁ns-
ամառ summer ( ← հին անգլ.՝ sumor)       samā    *sem-
ջերմ warm ( ← հին անգլ.՝ wearm) formus garm thermos gharma žarko *gʷʰerm-
լույս light ( ← հին անգլ.՝ lēoht "brightness") lucere, lux, lucidus ruz leukos roca luč' *leuk-
հուր fire ( ← հին անգլ.՝ fȳr) pir   pur pu   *péH₂wr̥-
հեռու far ( ← հին անգլ.՝ feor "մեծ տարածություն") per farā pera paras pere-pro- *per-
ուտել eat ( ← հին անգլ.՝ etan) edōedulis "edible" xur edō admi jest' *ed-
գիտեմ wit ( ← հին անգլ.՝ wit, witan "գիտենալ") vidēre հին պարսկերեն՝ vida eidenai vid videt' *weid-
գետ water ( ← հին անգլ.՝ wæter) utur rōd hudōr udan voda (*wodor, *wedor, *uder-) from *wed-
գործ work ( ← հին անգլ.՝ weorc) urgēre kār ergon varcas   *werǵ-
մեծ much ( ← հին անգլ.՝ mycel "մեծ, շատ") magnus mega megas mahant mnogo "many" *meǵ-
անծանոթ unknown ( ← հին անգլ.՝ uncnawen) ignōtus,: ignōrāntem ajnabi agnōstos ajñāta neznakomyj *n- + *ǵneH₃- "չ" + 
մեռած murder ( ← հին անգլ.՝ morþor) mors, mortalis marg / morde ambrotos mṛta mertvyj *mrtro-, (*mor-, *mr-)
միջին mid, middle ( ← հին անգլ.՝ mid, middel) medius meyān mesos madhya "middle" meždu *medʱyo-, *me-
այլ else ( ← հին անգլ.՝ elles "այլ, տարբեր") alius, alienus   allos anya   *al-
նոր new ( ← հին անգլ.՝ nīwe) novus now neos nava novyj *néwo-
դուռ door ( ← հին անգլ.՝ dor, duru) fores dar thura dvār dver' *dʱwer-
տուն timber ( ← հին անգլ.՝ timber "շինարարությունում օգտագործվող ծառեր") domus khune domos dama dom *domo-, *domu-
բերրի, բերել bear ( ← հին անգլ.՝ beran "ստեղծել, կրել") ferre, fertilis bordan, bar- pherein bharati "he/she/it carries" brat' *bʱer-

Փոխառյալ բառեր, որոնք հայերենն իր զարգացման ընթացքում փոխառել է ցեղակից ու ոչ ցեղակից լեզուներից։ Դրանք են՝ իրանական փոխառություններ (1411), լատինական, հունական (918), խեթական, վրացական, ասորական (205), արաբական և այլն։

Հայերենի բառապաշարը զարգանում է լեզվում առկա բառերից նոր բառեր կազմելով, ինչպես նաև փոխառություններ կատարելով՝ հնարավորիս զերծ մնալով անհարկի օտարաբանությունների ներմուծումից։

Հայերեն (ավանդական՝ հայերէն), հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ հանդիսացող լեզու։

Հայաստանի և Արցախի պետական լեզուն է։

Իր շուրջ հինգհազարամյա գոյության ընթացքում հայերենը շփվել է տարբեր ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, սակայն պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի (բառային ֆոնդի) ինքնատիպությունը։

Հայոց լեզվով ստեղծվել է մեծ գրականություն։ Գրաբարով է ավանդված հայ հին պատմագրությունը, գիտափիլիսոփայական, մաթեմատիկական, բժշկագիտական, աստվածաբանական-դավանաբանական գրականությունը։ Միջին գրական հայերենով են մեզ հասել միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցները, բժշկագիտական, իրավագիտական նշանակալի աշխատություններ։ Գրական նոր հայերենի արևելահայերեն ու արևմտահայերեն գրական տարբերակներով ստեղծվել է գեղարվեստական, հրապարակախոսական ու գիտական բազմատիպ ու բազմաբնույթ հարուստ գրականություն։

Հայերենը լայնորեն օգտագործվում է պատմական Հայաստանի տարածքներում (Ջավախք, Պարսկահայք, Արևմտյան Հայաստանի որոշ շրջաններ) և Հայկական սփյուռքում։ Առավել կիրառական է Եվրոպայում (Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Բելգիա, Շվեյցարիա, Իտալիա, Հունաստան, Բուլղարիա և այլն), Մերձավոր Արևելքում (հիմնականում Իրան, Սիրիա, Լիբանան, Իրաք, Պաղեստին, Իսրայել, Եգիպտոս, մասամբ՝ Թուրքիա) և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում՝ Ռուսաստանում (Հարավային դաշնային տարածաշրջան, Մոսկվա և խոշոր քաղաքներ), Վրաստանում, Ուկրաինայում և այլուր։

Արևմտյան կիսագնդում հայերեն են խոսում ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում (Ուրուգվայ, Արգենտինա, Բրազիլիա)։ Հայկական համայնքներ կան նաև Աֆրիկայում, Ավստրալիայում և այլուր։

Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ։ Աշխարհի հայ բնակչությունը տարբեր տվյալներով 10-12 միլիոն մարդ է։

Ձևաբանություն

Հայերենի խոսքի մասերը տասն են՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական, ձայնարկություն։

Հայերենում գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի, և յոթ հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, գործիական, բացառական և ներգոյական։ Արդի հայերենի որոշ մասնագետներ միացնում են հայցական հոլովը ուղղական հոլովին, իսկ տրականը՝ սեռականին՝ այսպիսով հանգելով հայերենի հինգ հոլովի։ Գոյականը թեքվում է երկու ձևով՝ արտաքին հոլովում, և ներքին հոլովում, մի քանի բառեր էլ ենթարկվում են այլաձև հոլովման։

Ըստ առարկայի հատկանիշի արտահայտման ձևի (ուղղակիորեն կամ միջնորդավորված)՝ հայերենում ածականները լինում են որակական ու հարաբերական։ Որակական ածականներն ունեն համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Բայը հայերենում ունի ընդարձակ խոնարհման համակարգ։ Կան բայի երկու հիմնական կարգեր՝ դեմքի (առաջին, երկրորդ և երրորդ), որին լրացուցիչ կերպով միանում է թվի կարգը (եզակի և բազմակի), և սեռի (ներգործական, կրավորական և չեզոք), որոնցից յուրաքանչյուրը խոնարհվում է ըստ կերպի (անկատար, կատարյալ, վաղակատար ու նաև գործողության կրկնությունը, բազմակիությունը, տևականությունը և այլն ցույց տվող ձևերը), ժամանակի (անցյալ, ներկա և ապառնի), եղանակի (սահմանական, հարկադրական, հրամայական, ըղձական, ենթադրական կամ պայմանական) և այլն։

Կետադրություն

Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝ տրոհության, առոգանության և բացահայտության։ Ժամանակակից հայերենն ունի 15 կետադրական նշան։ Դրանք են. տրոհության՝ բացատը ( ), վերջակետը (:), միջակետը (.), ստորակետը (,) և բութը (՝), առոգանության՝ շեշտը (՛), հարցական նշանը (՞) և բացականչական նշանը (՜), ու բացահայտության՝ չակերտները («»), փակագծերը (()), օգտագործվում են նաև ({}), ([]), կախման կետերը (...), բազմակետերը (....), միության գծիկը (-), անջատման գիծը (―), ենթամնան (֊) և ապաթարցը (՚): Սրանց հետ մեկտեղ հայերենում հանդիպում են որոշ հավելյալ կետադրական նշաններ, որոնք կա՛մ այլևս չեն օգտագործվում, կա՛մ էլ հանդիպում են զուտ մասնագիտական տեքստերում։ Այս հավելյալ նշաններն են. պատիվը (՟), որն օգտագործվում է հապավումները և փակագրերը նշելու համար, քմայնացման նշանը (”), աստղանիշը (*), մեկ կամ երկու զուգահեռ գիծ (/, //) և այլն։

Բարբառներ

Հայերենը ունի երկու ճյուղեր՝ Արևելահայերեն և Արևմտահայերեն, որոնցից յուրաքանչյուրը ունի իր բարբառները։ Արևելահայերենի ու արևմտահայերենի հիմնական տարբերությունը որոշ գրատառերի հայերենի հնչյուններին համապատասխանության տարբերության մեջ է։

Ըստ Հրաչյա Աճառյանի (տեսնել Հայ Բարբառագիտութիւն, 1911) ձևաբանական դասակարգման՝ ընդունվում են բարբառների երեք խումբ՝ ում ճյուղ (բայի սահմանական եղանակի անկատար ներկա ժամանակաձևը կազմվում է ում ամ իմ տարրերով), կը ճյուղ (անկատար ներկան կազմվում է կը կու գը գուգագիգօ տարրերով), ել ճյուղ (ներկան կազմվում է ել իլ ալ տարրերով)։

 

No comments

Այժմ կայքը դիտում են 1788 հյուր և անդամներ չկան։