Մարիաս (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 1400), Հայասայի արքա մ.թ.ա. 1450-1400-ին։

Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին - Մ․թ․ա․ 14-րդ դարի սկզբին խեթերը ժամանակավորապես իրենց են ենթարկել Հայասան, որտեղ իշխել է Մարիաս թագավորը։


Կարաննի (մ.թ.ա. 15-րդ դար - մ. թ. ա. 1375), Հայասայի արքա (մ.թ.ա. 1400-1375)։

Կարաննին Հայասայում թագավորել է հեթական թագավորներ Թութհալիաս Գ-ի (մ.թ.ա. շուրջ 1400-1380) և Սուպպիլուլիումաս Ա-ի (մ.թ.ա. 1380-1340) օրոք։ Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին հեթական զորքերը հարձակվել են Հայասայի վրա և գրավել Բարձր Հայքի արևմտյան մասը։ Մ.թ.ա. 1397 թվականին հեթերը հաղթել են Կարաննիին՝ Կաթխալաիայի (Կապադովկիայում) ճակատամարտում։ Զարգացնելով հաջողությունը, հեթերը կրկին հարձակվում են Ծոփքի վրա բայց ետ են շպրտվում։ Նույն թվականին տեղի է ունենում Անիի ճակատամարտը, որի արդյունքում հեթերի զորքերը ստիպված են լինում նահանջել։ Պատերազմը տևում է մինչև մ.թ.ա. 1380 թվականը։ Կարաննիի բանակը մի քանի անգամ հարձակվում է հեթերի թագավորության վրա և ավերում այն։ Մ.թ.ա․ 1380 թվականին Կարաննիին նույնիսկ հաջողվում է գրավել մայրաքաղաք Հատտուսան և այրել այն։ Վրեժի համար՝ տարիներ շարունակ պատերազմը շարունակվում էր։ Մոտ մ.թ.ա 1375 թվականին հեթերը փորձում են հասնել Սև ծովի ափ, բայց դրան հաջորդած ճակատամարտում կրում են լուրջ վնասներ և ետ շպրտվում։ Կարաննի թագավորի գլխավորությամբ հայկական զորքերը հարձակվում են, հաղթում թշնամուն և դուրս շպրտում հեթերին Հայասայի տարածքներից։

Կարաննի թագավորի անունից է առաջացել Կարին քաղաքի անունը։


Հուկկաննաս (Հուկանա, Խուկաննաս, Խուկանա, մ.թ.ա. 14-րդ դար - մ. թ. ա. 1345), Հայասայի արքա մ.թ.ա. 1375 - մ.թ.ա. 1345 թվականներին, Հայասայի Մարիաս թագավորի որդին։

Մ.թ.ա. 1350 թվականին Խեթական թագավորությունը գրավում է Ծոփքը, բայց մ.թ.ա. 1349 թվականին, Հուկկաննասին հաջողվում է ետ վերադարձնել երկիրը։ Մ.թ.ա. 1345 թվականին խեթերը կրկին գրավում են Ծոփքը, որի արդյունքում Թեգարամայի և Մելիդի իշխանությունները անցնում են խեթերին, իսկ Հուկկաննասը ստիպված է լինում ընդունել Խեթական թագավորության գերագահությունը։ Սակայն դա նրան չի խանգարում և նա նույն թվականին հարձակվում է Կապադովկիայի վրա, ստիպելով խեթերին նահանջել Միտաննիի տարածքներից[1]։


Աննիաս - մ.թ.ա. 1345  - մ.թ.ա. 1316

Մուտտի - մ.թ.ա. 1316 Խալիմանա քաղաքի առաջնորդ

No comments

Այժմ կայքը դիտում են 1781 հյուր և անդամներ չկան։