06.10.21թ. Պարզվում է, իրանական կողմը ռուսների հետ քննարկել է Կարսի պայմանագրի խնդիրը, որով ռուս֊թուրքական տանդեմը մեկ դար առաջ որոշել էր Նախիջևանի, Զանգեզուրի և Ղարաբաղի կարգավիճակը առանց Իրանի։ Հիշեցնեմ, որ նշյալ պայմանագրով Նախիջևանի մարզը, որը կազմվել էր Երևանի նահանգի Նախիջևանի և մասամբ Շարուր-Դարալագյազի գավառների տարածքում, հայտարարվել էր ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի։