Հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար՝ 1005 - 1020 թթ
Դավիթ Ա Անհողին, Լոռու թագավոր (Տաշիր-Ձորագետի թագավորություն, հայտնի է նաև որպես Լոռու թագավորություն կամ Կյուրիկյանների թագավորություն) (989/990-1048/1050), Գուրգեն (Կորիկե) Ա-ի որդի և հաջորդ, Հայոց Աշոտ Գ Ողորմած թագավորի թոռը և Գագիկ Ա Բագրատունու եղբորորդին։ Դավիթն ամուսնացել էր Կախեթի վերջին քորեպիսկոպոս Դավթի (976-1010 թթ.) դուստր Զորակրցելի հետ։
Կառուցել է Լոռե բերդը։ Անիի թագավոր Հովհաննես-Սմբատի (1022-1041 թթ.) մահից հետո հռչակել է իրեն բովանդակ Հայաստանի թագավոր և 1042 թվականին արշավել Անիի վրա, սակայն դիմադրության է հանդիպել Վահրամ Պահլավունու կողմից։ Հետագայում, երբ Գագիկ Բ-ին (1042-1045 թթ.) արգելափակում են Կոստանդնուպոլսում, Անիի բնակիչների մի մասը որոշում է քաղաքը հանձնել Դավթին, ելնելով այն հանգամանքից, որ Դավիթի քույրը Գագիկի կինն էր, սակայն այդ ծրագիրը չի իրականանում։ Մահացել է 1050 թվականին։ Նրան հաջորդել է Գուրգեն Բ արքան (1050-1089 թթ.)։
Չքնաղ տեսարան է։