մ.թ.ա. 1500թ. —  2019թ.


 «Կովկասի քարտեզ», Ք. Վայգել, 1720 թ.

Հայ ժողովուրդը բնիկ է ամբողջ Հայկական լեռնաշխարհում: Դա ապացուցել են գիտնականներ Գամկրելիձեն, Իվանովը և բազմաթիվ ուրիշ գիտնականներ: Հայկական լեռնաշխարհը տարածվում է Եփրատից մինչև Կուր-Արաքսյան միախառնումով պատկերվող եռանկյունաձև ամբողջ տարածքը:

Երբ դեռևս Արարատյան թագավորության (Ուրարտուի) ժամանակաշրջանում հզոր հայոց թագավորները նվшճnւմ ու յուրացնում էին այդ տարածքները և դրանցից էլ արևելք՝ ընդհուպ մինչև Բաքու (հայոց հնագույն Բակուրակերտ քաղաքը) և Կասպից ծովն ընկած տարածքները, ո՞ւր էիք դուք՝ քnչվnր աղկոյունլու և կարակոյունլու ցեղախմբերի հետնորդներդ, որ շատ ավելի ուշ՝ 12-13-րդ դարերից ներթափանցեցիք Պարսկաստան, այնտեղից էլ՝ Հայկական լեռնաշխարհ, ապա Բյուզանդական կայսրության անհեռատես քաղաքականության հետևանքով տարածվեցիք մինչև Անատոլիական բարձրավանդակում՝ հասնելով մինչև Միջերկրական ծով և Դարդանելի ու Բոսֆորի նեղուցներ:

Թե՞ 1918 թվականին Օսմանյան կայսրության և Աթաթուրքի խորամանկությամբ Ադրբեջան հորջորջված պետությունո՞վ եք հպարտանում, գուցե Ստալինի դրած ադրբեջանցիներ անվանումո՞վ: Սա՞ է ձեր պատմությունը: Եթե սա է, ուրեմն մեր գյուղերում ու լեռների լանջերին պատսպարված ամենափոքր մատուռն անգամ ձեզնից ավելի հին պատմություն ունի:

Մեծ Հայքը անտիկ գրականության և քարտեզագրության մեջ նշանակելու համար կիրառվել են երկու տեղանուններ՝ Armenia Major և Armenia Magna, այնպես, ինչպիսի տեսք որ ունեն լատիներեն: Ե՛վ մեկը, և՛ մյուսը հավասարապես ներկայացված է այն ժամանակվա աղբյուրներում, դրանք պարզապես պետք է կարդալ

Major-ը լատիներենից թարգմանվում է որպես «մեծ, ավելի մեծ, մեծն, հսկայական, ավագ»: Բառն անգլերեն է եկել հենց լատիներենից: Իսկ ահա «մեծ» բառից հետո uտn-րшկետին հաջորդող թվարկված այս բազմությունը կոչվում է հոմանիշ:

Ահա այսպես major-ը մեծավ մասամբ թարգմանվում է որպես և՛ «մեծ», և՛ «մեծն»: Օրինակ՝ պատմականորեն Լեհաստանը կիրառվել է որպես «Polonia Major»՝ «Մեծ Լեհաստան»: Նույնը «Polonia Minor»-ն էր՝ «Փոքր Լեհաստանը»: Բացի այս, լատիներենի տեսանկյունից major-ը հանդես է գալիս որպես magnus-ի համեմատական ձև՝ համանման նշանակությամբ: Այնպես որ շատ ավելի ճիշտ կլինի ասել կա՛մ «Մեծ Հայք», կամ «Ավելի Մեծ Հայք», բայց ոչ «Մեծն Հայք»:


Համանման ձևով անգլերենը նույնպես պահպանում է դա, այդ պատճառով անգլերենում կա և՛ Great Armenia («Մեծ Հայք»), և՛ Greater Armenia («Ավելի Մեծ Հայք»), ինչպես նաև Lesser Armenia («Ավելի Փոքր Հայք», ոչ միայն «Փոքր Հայք»): Նրանք հանդես են գալիս և՛ դրական, և՛ բաղդատական աստիճանով, և բառի թարգմանությունը որպես «մեծ» երկու դեպքում էլ հանդես է գալիս ամենաճիշտ սահմանումով:
Դիտարկենք անտիկ աշխատությունների թարգմանությունների օրինակներ: «Աստվածային Օգոստոսի վարք»-ում. «Թեև Մեծ Հայքը, երբ նրա թագավոր Արտաշեսը (Արտաքսեսը) uպш-նվեց, կարող էի մարզ («պրովինցիա») դարձնել, ես գերադասեցի մեր նախնիների օրինակով այս թագավորությունը Արտավազդ թագավորի որդուն՝ Տիգրանին (թողնել)»:


Հաջորդը՝ Պլինիոս Ավագ, «Բնական պատմություն». «Հուդայի Ասֆալտի լճում (Մե-ռյшլ ծով), առաջացող հանքային ձյութի մեջ ոչ մի առարկա չի կարող սուզվել: Նույնը նաև Մեծ Հայքի Արետիսա լճում է, որ թեպետ ալկալիական է, բայց ձկնառատ»: Նույնը՝ լատիներեն բնագրով. «Ni¬hil in As¬phal¬ti¬te Iudaeae la¬cu, qui bi¬tu¬men gig¬nit, mer¬gi po¬test nec in Ar¬me¬niae maio¬ris Are¬tis¬sa, is qui¬dem nit¬ro¬sus pis¬ces alit»:
Հորդանես, «Հռոմի ժողովուրդների ծագման և գործերի և ժամանակների գումարի մասին». «Նույն այդ ժամանակ Պոմպեոսը հետшպնդnւմ էր Մեծ Հայքի թագավորին այն բանի համար, որ Տիգրանը օգնություն էր ցուցաբերել ընդդեմ հռոմեացիների, իսկ նա, Արտաշատ (Արտաքսատ) քաղաքում վայր դնելով արքայական իշխանությունը, ինքնակամ Պոմպեոսին առաջարկեց իր թագը»:


Նույնը՝ լատիներեն բնագրով. «Pom¬pei¬us autem maio¬ris Ar¬me¬niae re-gem dum per¬se¬que¬re¬tur, cur Tig¬ra¬ni contra Ro¬ma¬nos auxi¬lium com¬mo¬das¬set, il¬le in Ar¬ta¬xa¬ta ur¬be reg¬no de¬po¬si¬to ultro dia¬de-mam suam Pom¬peio op¬tu¬lit.»:
Այսպիսով, մենք տեսնում ենք «major»-ի անփոփոխ թարգմանությունը որպես «մեծ», և սա բոլոր աղբյուրների մի փոքր մասն է միայն: Իսկ «magna»-ի մասին խոսելը իմաստ էլ չունի, քանի որ ցանկացած լատիներեն փոքր բառարան դա ցույց է տալիս, մենք որ լռում ենք, որ «մեծ» («magnus») լրացումը, «մեծն» նշանակությամբ, կիրառվում է շատ տիրակալների անունների հետ, օրինակ՝ Գնեոս Պոմպեոս Մեծ (կամ՝ Մեծն) – Gnaeus Pompeius Magnus: Դուք դժվար թե սա հասկանաք որպես «Պոմպեոս Մեծ»՝ «մեծ» բառի սովորական իմաստով:

Ահա և աղբյուրը՝ Կլավդիոս Պտղոմեոսի ատլասը (1525 թվականի հրատարակություն):

 


 

No comments

Այժմ կայքը դիտում են 1788 հյուր և անդամներ չկան։